14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիգրա՛ն, սիրուն չի. տղամարդկությունից` քաղաքականություն

ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մասնավորապես անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը, ներկայացրել է մի քանի թվեր, որոնք անարդյունավետ գործունեության ապացույցն են. 

“Երեւանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երեւանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, եւ 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար”: Միաժամանակ, ԲՀԿ խոսնակը կարծիք է հայտնել, որ Ավանում Սերժ Սարգսյանի անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը

“Վոլոչկովա եւ նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները”,- ասել  է  ԲՀԿ խոսնակը:

ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը Henaran.am-ի հետ զրույցում տարօրինակ եւ զավեշտալի համարեց Ուրիխանյանի ելույթը:

Զավեշտ թիվ 1

ԲՀԿ խոսնակը Ազգային ժողովում խոսում է Երեւանի բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, եւ այդ նույն պահին քաղաքապետարանում  ավագանու ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում բյուջեի հաշվետվությանը: Փաստորեն, ԲՀԿ-ում տեղյակ չեն թե ինչ է անում աջ ձեռքը, ինչ է անում ձախ ձեռքը:

Զավեշտ թիվ 2

Նախագահական ընտրությունների մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ուժը հայտնվեց խաղից դուրս վիճակում, եւ այդպես էլ մինչեւ վերջ չկողմնորոշվեց: Ու հիմա ԲՀԿ-ն համարձակվում է վերլուծություններ անե՞լ:

Զավեշտ թիվ 3

Միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել գեղեցկուհի Վոլոչկովայի մասին: “Սիրուն չի, Տիգրան, խելքի արի”,-եզրափակեց ՀՀԿ խորհրդի անդամը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ