19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հատուկ վերաբերմունքի է արժանացել Հռոմի պապի կողմից /ֆոտո/

Այսօր վաղ առավոտվանից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակը լի էր հազարավոր հավատացյալներով, որոնք ժամանել էին դիտելու Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության հանդիսավոր արարողությունը, հաղորդում է “armenews.com”-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 30 այլ ղեկավարների հետ եւս այնտեղ էր նույն առիթով:

Առաջին պատարագն ավարտվել է 11.20-ին, որից հետո Ֆրանցիկոսն ընդունել է երկրների ղեկավարներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին, ում հետ նա ավելի երկար է խոսել, քան մյուսների:

BFM TV” հեռուստաընկերության համար ռեպորտաժ պատրաստող Ուլիս Գոսեն ընդգծել է, որ Հայաստանը հատուկ տեղ ունի քրիստոնյա աշխարհում, քանի որ առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: 

Նշենք, որ 266-րդ Հռոմի պապը ընտրվեց մարտի 13-ին` կոնկլավի 2-րդ քվեարկությունից հետո: Նա իր համար ընտրեց Ֆրանցիսկոս անունը, որը մինչ օրս ոչ մի Հռոմի պապ չէր վերցրել:Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս Խորխո Մարիո Բերգոլյոն, ով որպես Պետրոսի հետնորդ գառան մորթուց թիկնոց է կրում, հայտնի է իր ասքետիկ ապրելակերպով, հավանաբար այդ պատճառով էլ գահակալության արարողությանը որեւէ ճոխություն չի ցանկացել: 

Սուրբ Գահը դիվանագիտական հարաբերությունների մեջ է աշխարհի 179 երկրների հետ, որոնց  մեծ մասից պատվիրակություններ էին ժամանել` ներկա գտնվելու Ֆրանցիսկոսի ձեռնադրմանը: Աշխարհի առաջատար երկրների ղեկավարների շարքում թերեւս չկար միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ը Վատիկանում ներկայացրեց փոխնախագահ Ջո Բայդենը, ով հայտնել էր, որ Օբաման չի կարղացել ներկա գտնվել` Իսրայել կատարելիք կարեւոր այցի պատճառով:

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ