06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երիտասարդ գիտնականները մասնակցում են միջազգային գիտաժողովների

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:

Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստացել չորս երիտասարդ գիտնականներ։ Ֆինանսավորումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Սեպտեմբեր ամսվա մրցույթի տվյալներով՝ Արտեմ Գրիգորյանը Յալթայում հոկտեմբերի 3-5-ը մասնակցել է Ուկրաինայի պաթոֆիզիոլոգների 6-րդ կոնգրեսին, Էվիյա Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-14-ը՝ Բուլղարիայի Բլագոնգրադ քաղաքում տեղի ունեցած Հնագույն մշակույթի առաջին միջազգային սիմպոզիումին, Անի Ասատրյանն այս օրերին՝ հոկտեմբերի 15-19-ը, մասնակցում է Իտալիայի Վիետրի սուլ Մարե քաղաքում անցկացվող Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 39-րդ գիտաժողովին, իսկ Խաչիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նոյեմբերի 7-9-ը կմասնակցի Հայ լեզվաբանության 9-րդ միջազգային գիտաժողովին։

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ