16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է զինծառայողների թիկնոցավրանների հարցին: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը զբաղվում է զինծառայողների թիկնոցավրանների քանակն ավելացնելու հարցով։

«Բանակում անխտիր բոլորի համար, կրկնում եմ անխտիր բոլորի համար լինում է ստանդարտ, միանման թիկնոցավրան, այդպես է կոչվում: Սակայն ակտիվ գործողությունների ժամանակ, երբ հատկապես նաև զորքերի, որոշակի գործողություններ կան, նման թիկնոցավրանները կարող են թրջվել ու չհասցնել չորանալ մինչև մյուս հերթափոխը: Մենք արդեն մի քանի օր է այդ հարցով զբաղվում ենք, դրանց քանակների ավելացման և այլն: Եթե նկատել եք, որոշակի խնդիրներ և փորձում եք օգնել. խնդրում եմ դա անել պահպանելով որոշակի կանոններ, խնդրում եմ ուղղակի.

  1. որոշակիորեն համակարգված, քանի որ ամեն ինչ չի կարող կիրառվել ու արդյունավետ լինել, անիմաստ ծախսեր չստացվի
  2. խնդրում եմ դա կատարեք առանց անհիմն մեղադրանքների հերթական չափաբաժնի, որով ուրախացնում եք….»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ