26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սիրիական ընդդիմությունը վարչապետ է ընտրել

Սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկը դարձել է անցումային կառավարության վարչապետը` մի քանի տասնամյակ ԱՄՆ-ում բնակված, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Հասան Հիտոն, ով ընտրվել է մարտի 18-ին սիրիական ազգային կոալիցիայի նիստին: Նրա թեկնածության օգտին են քվեարկել 48 քվեարկողներից 35-ը, գրում է “МК.ru”-ն:

Սիրիայի անցումային կառավարության վարչապետի թեկնածուների մեծ մասը աքսորում է գտնվում: Ընտրված վարչապետը կղեկավարի ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները: 

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2011-ի մարտից: Ընդդիմությունը մտադիր է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը: ՄԱԿ-ի տվյալներով` հակամարտության զոհն է դարձել ավելի քան 70 հազար մարդ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ