28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ղարաբաղ․ նորոգված կոնֆլիկտ․ Washington Post-ի անդրադարձը

The Washington Post-ի  լրագրող  Դավիդ Իգնատիուսը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախներին։ Նա նշել է, որ «սառեցված հակամարտությունը» փակուղային վիճակում էր գտնվում 22 տարի եւ պայթեց ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի ուժերը հարձակում սկսեցին 200 կիլոմետր երկարությամբ առաջնագծի երկայնքով։

Հեղինակը նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ արագ կերպով ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց, սակայն ներկայիս իրավիճակը ցույց է տաիս, որ նոր բռնկումը շատ մոտ է թվում։

Հոդվածագիրը նշում է, որ ժամանակի ընթացքում զայրույթը, հանդարտվելու փոխարեն, երկու կողմից էլ ավելի է սրվել: Հեղինակը նշում է, որ այցելել է Ղարաբաղ մի քանի այլ օտարերկրացի լրագրողների և Եվրոպական խորհրդարանի անդամի հետ։ Նա զրուցել է  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ, ով նշել է, որ իր զորքերը չէին սպասում լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին, բայց միեւնույն ժամանակ՝ եղել են դրա նշանները, օգոստոսից ի վեր 21 հայ զինվոր է սպանվել և 113 զինվոր վիրավորվել։

Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում պնդել է նաև, որ հայկական զորքերը կարող են պաշտպանել տարածքն առանց Ռուսաստանի օգնության։ «Քառօրյա պատերազմի արդյունքը ցույց է տալիս, որ մեր ունեցած տեխնիկան և մեր մարտական պատրաստությունը թույլ է տալիս ցանկացած հակառակորդի կանգնեցնել։ Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն նրանց ետ կմղենք, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է նա:

Հեղինակը հոդվածում պատմել է Լեռնային Ղարաբաղի մասին ընդհանուր առմամբ, քաղաքների, մաքուր փողոցների եւ այլն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ