14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայ մասնագետները կստեղծեն անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգեր. Ժողովուրդ

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վեասազերծման համակարգերի ստեղծմամբ։ Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, եւ ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել եւ տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը եւ մատակարարումը Հայաստանի զինված ուժերին։

Ի դեպ, ոլորտի պատասխանատուները եւ ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգեւորված
պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության
համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ։ Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ
տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար։

Օրվա մյուս հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ