17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արամայիս Սահակյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

Անվանի գրող, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:                                                             Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:30-20:30-ը` Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/:
Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:                  

Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին՝ Արծվաշեն գյուղում /Բաշքենդ/: Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը,  1967 թ. մասնակցել է նաեւ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին:                                                                               

  Աշխատել է “Ավանգարդ” թերթում /1960-1965 թթ./, “Գարուն” գրական ամսագրում /1967-1970 թթ./, ՀԼԿԵՄ կենտկոմում /1970-1971 թթ./, ՀԽՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում /1971-1977 թթ./, 1982 թ-ից եղել է “Ոզնի” երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, աշխատել է նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերությունում, որտեղ շուրջ 10 տարի ղեկավարել է “Ծիծաղի տուն” սիրված հաղորդաշարը, Հայաստանի գրողների միության անդամ է /1958 թ-ից/, ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարման պատգամավոր:                                                                                                   Արամայիս Սահակյանը 40-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնց թվում են “Աստղիկներ” (1958 թ.), “Սիրո հասակ” (1959 թ.), “Մենք միասին ենք” (1964 թ.), “Ապրել եւ սիրել” (1968 թ.), “Երջանիկ եղեք” (1972 թ.), “Ես սիրում եմ ձեզ” (1975 թ.) գրքերը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական եւ համամիութենական մամուլում: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով, զբաղվել նաեւ թարգմանչությամբ:

Արամայիս Սահակյանը եղել է Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ , արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի եւ Նանսենի անվան ոսկե մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, “Սբ. Սահակ եւ Սբ. Մեսրոպ” եկեղեցական պարգեւի, ՀԺՄ “Ոսկե գրիչ”, Ավետիք Իսահակյանի անվան գրական, Վահան Թեքեյանի անվան երգիծական եւ ՀԼԿԵՄ մրցանակների:

  Արամայիս Սահակյանը վախճանվել է մարտի 14-ին՝ կյանքի 77-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ