27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Երեւանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ

Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին:

Կարեւորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը:

Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ մնալ հրապարակային դաշտում թյուրիմացություն առաջացնող տեղեկությունների տարածումից: Կարեւորելով խոսքը ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին նման դեպքերում չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն՝ ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ