08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիան դադարել է գոյություն ունենալ. իսրայելական հետախուզություն

Իսրայելական հետախուզության ղեկավար Ավիվ Կովախին հայտարարել է, որ սիրիական ապստամբներն արդեն վերահսկում են երկրի բնակավայրերի 2/3-ը: Նա նաեւ նշել է, որ ապստամբների շարքերում շատ արմատական իսլամիստներ կան եւ նրանց ազդեցությունը մեծանում է, այնպես որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո նրանք կարող են իրենց ուժերն ուղղել Իսրայելի դեմ, գրում է “1RRE.RU” կայքը:

Սիրիան արդեն միասնական պետություն չէ: Կա տարածք, որը վերհակսվում է Ասադի կողմից, կան տարածքներ, որտեղ իշխում են ապստամբները: Սահմանային 17 անցակետերից 11-ը հսկում են ապստամբները: Այդ անցակետերով անցնում են ոչ միայն փախստականներ, այլ նաեւ զինամթերք:

Ի դեպ, սիրիական հակամարտության 2-րդ տարելիցի օրը Եվրամիության երկրները մտադիր են քննարկել սիրիական ապստամբներին զենք մատակարարելու արգելքը հանելու հարցը: Բրյուսելում կայանլիք գագաթաժողովին մեծ Բրիատանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կփորձեն համոզել ԵՄ անդամ երկրների ղեկավարներին այդ քայլի անհրաժեշտությունը: Օրակարգում կլինի նաեւ Ռուսաստանի հարցը. Մոսկվան, ինչպես եւ նախկինում, կտրականապես դեմ է ապստամբներին օգնություն ցուցաբերելուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ