22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ ըմբիշներն առայժմ երեք օլիմպիական ուղեգիր են նվաճել

Մոնղոլիայում ավարտվեց Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է  ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ է նվաճել:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ  (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին:

Ուլան Բատորում ավարտված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականները նվաճեցին երեք ուղեգիր (Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ) և ազատ ոճային ըմբիշ, 97 կգ քաշային Գեորգի Կետոև):

Վարկանիշային երրորդ մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մայիսի 6-8-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ