19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական պատասխանատվություն բոլորն են կրում. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ-ում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մեկնաբանեց որոշման մեջ հնչած մի շարք դիտարակումնեևրը, որոնք կապված են ընտրական համակարգի բարելավման եւ անվստահության մթնոլորտի վերացման հետ:

“ԸՕ-ի վերջին բարեփոխումների հիմնական նպատակը դա էր` ստեղծել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան քաղաքական ուժերին ընտրական գործընթացը վերահսկել եւ դրանով իսկ բարձրացնել հանրային վստահությունը”,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ սա, իհարկե, ժամանակ է պահանջում, ինչպես նաեւ` ցանկություն բոլոր քաղաքական ուժերի կողմից: Նրա խոսքով, ԱԺ 6 խմբակցությունից իշխանական են միայն երկուսը, իսկ ընտրական հանձնաժողովներում, իշխանական կուսակցությունները մեկական ներկայացուցիչներ ունեն, ինչպես մնացած ուժերը, հետեւաբար, բոլոր կուսակցությունները հավասար պատասխանատվություն են կրում: Դավիթ Հարությունյանի համոզմամբ, եթե բոլորը պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները, հանրային վստահությունը կկայանա:

Դ.Հարությունյանը  որպես ԱԺ պատգամավոր շարունակելու է  մտածել, թե ինչ քայլեր կարելի է կատարել, որպեսզի նվազեցվի ընտրություններից հետո քաղաքական հայտարարություններ անելու հնարավորությունները:

Դ. Հարությունյանը շեշտեց, որ եթե որեւէ քաղաքական ուժ բացասական հայտարարություն է անում, ապա պետք է անպայման նշի, թե իր կողմից ներառված անձինք արդյո՞ք օգտվել են օրենքով իրենց ընձեռված բոլոր հնարավորություններից: Օրինակ` գրել հատուկ կարծիք կամ  բողոք: 

Քաղաքական պատասխանատվություն բոլորն են կրում, եւ ըստ Դ. Հարությունյանի, ինքը կաշխատի այնպես անել,  որ օրենսդրական փոփոխությունները քաղաքական ուժերի պատասխանտվությունը ավելի  ցցուն դարձնի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ