22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա կոչվում է ուլտիմատում

Այսօր  լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ  Դավիթ Հարությունյանն ասաց՝ մտահոգիչ փաստ չէ այն երևույթը, որ  Ընտրական օրենսգրքի նախագծի հարցում ընդդիմության հետ չկա կոնսենսուս:

«Սակայն դա չի նշանակում, որ քննարկումները չեն բերել իրենց օգտակար հատիկը: Իսկ օգտակար հաիկը մասամբ արդեն զետեղված է ընտրական օրենսգրքի նախագծում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Վերջինս նշեց՝ իշխանությունը չի կարող ընդունել ընդդինության կողմից առաջարկված բոլոր դրույթները: «Եթե մի կողմն ընդունում է մյուս կողմի բոլոր առաջարկները, սա արդեն չի կոչվում քննարկում, այլ կոչվում է ուլտիմատում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ