07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատում մեքենաներ են բախվել են. կան տուժածներ

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով երկու վիրավոր տեղափոխվել է Արարատ ԲԿ:

Ահազանգը ստացվել է ապրիլի 23-ին, ժամը 08.53-ին տեղեկություն է ստացվել, դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 55-րդ կմ-ին բախվել են «Chrysler Pacifica» մակնիշի  34 ZR 158 (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Մ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 35 UP 950 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Պ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 1993 թ. ծնված Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ