07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ 1994 եւ 1995 թվականների համաձայնագրերը մնում են հակամարտության գոտում զինադադարի հիմքը: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացման համատեքստում ռուսական կողմը հաստատակամորեն ելնում է նրանից, որ հրադադարի վերաբերյալ 1994 թվականի համաձայնագիրը, ինչպես նաեւ դրա զարգացումը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի մասին 1995 թվականի համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ առաջվա պես կազմում են հակամարտության գոտում զինադադարի հիմքը»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:

Դրանում նշվում է, որ այդ սկզբունքային դիրքորոշումը շարադրված էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության նոտայում, որն ապրիլի 12-ին ուղարկվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ