15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սխալ հանեց /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 13-ի բացօթյա ասուլիսում անդրադարձավ նաեւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության /ԵԺԿ/ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքին ու հրավերին:

Ըստ Հովհաննիսյանը, ԵԺԿ նախագահը սխալվեց այն ժամանակ, երբ մասնակցեց ՀՀԿ համագումարին: “Ժառանգության” առաջնորդի համոզմամբ, Մարտենսը իրավունք չուներ քարոզչություն իրականացնել որեւէ կուսակցության համար: Շարունակելով նույն սխալը` Մարտենսը շտապողական գնահատականներ է տվելնախագահական ընտրություններին՝ դրանով խախտելով իր գործառույթները:

“Այս անգամ ԵԺԿ ղեկավարը երեւի 70 տոկոս հաղթանակի համար կշնորհավորի Սերժ Սարգսյանին, չգիտեմ, բայց եթե ԵԺԿ-ն պետք է գնա կեղծիքի ճանապարհով, ապա “Ժառանգությունը” ընդհանուր ոչ մի բան չունի ԵԺԿ-ի հետ”,- ասաց Հովհաննիսյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Րաֆֆին հստակություն մտցրեց` ավելացնելով, որ ր եթե Մարտենսի կարծիքը համընկնի ԵԺԿ-ի ընդհանուր կարծիքի հետ, եւ եթե ԵԺԿ-ն հավատարիմ չմնա իր եվրոպական արժեքներին, այդ ժամանակ “Ժառանգությունը”  կվերանայի իր անդամակցության հարցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ