Բախշյանը` ԿԳ նախարար. իսկ Մարտիրոսյա՞նը /վիդեո/
”Եթե պարոն Հովհաննիսյանն Անահիտ Բախշյանին կես-կատակ, կես լուրջ այդպես ներկայացրեց, չեմ կարծում, որ մենք խոսում ենք ստվերային կառավարության մասին: Սակայն բոլորն էլ գիտեն` ինչ ներդրում է ունեցել տիկին Բախշյանը կրթության ոլորտում, իր բարձր կարողություններն այդ ոլորտում, մասնագիտական կարողություններն ակնհայտ են”,-այսօր ”Ազատության” հրապարակում ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե որ պաշտոնում է Հովհաննիսյանը տեսնում Մարտիրոսյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրահավաքին Հովհաննիսյանն Անահիտ Բախշյանին ներկայացրեց որպես ապագա Կրթության և գիտության նախարար:
Մարտիրոսյանը նշեց, որ ինքը դասախոսության մեծ փորձ ունի, դոցենտ է, պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն է, սակայն պետք է ապագա կառավարությունը որոշի, թե իրեն որ օղակում է տեսնում:
Զրույցի շարունակությունը` տեսանյութում