05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բիշար Աբդիրահիմ Հուսեյնը հյուրընկալվել է կառվարությունում

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահիմ Հուսեյնի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու նպատակով: Նշենք, որ սա «PostEurop»-ի ասոցիացիայի առաջին լիագումար համաժողովն է կովկասյան տարածաշրջանում և անցկացվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»- ի նախաձեռնությամբ:

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային փոստային միության համագործակցությունը, ինչը նպաստում է փոստային ծառայությունների ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այս բնագավառում, որոնք նպատակուղղված են ծառայությունների մատչելիության բարձրացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների տարածմանը և էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը:

Բիշար Աբդիրահման Հուսեյնին կարևորել է Երևանում վերոհիշյալ համաժողովի անցկացումը` նշելով, որ այն լավ հարթակ է փոստային կապի ոլորտում միջազգային փորձի փոխանակման և համագործակցության խորացման համար: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել մեր երկրում փոստային ծառայությունների մատուցման որակը՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանի փոստային կապի ոլորտի առաջընթացով և հետագա զարգացման ծրագրերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների բնագավառում փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են, մասնավորապես, ֆինանսական ծառայությունների մատուցման և էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության զարգացումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը նաև շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի օրենսդրության բարեփոխման ուղղությամբ, և համապատասխան օրենքի նախագիծն այժմ քննարկման փուլում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ