14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քուրդ ապստամբներն ազատ են արձակել 8 գերիների` Օջալանի հորդորով

Քուրդ ապստամբները Թուրքիայում ազատ են արձակել 8 գերիների այն բանից հետո, երբ նրանց բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել գերիների փոխանակում անել, հաղորդում է “Al-Jazeera”-ն:

Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունն ազատագրել է 8 զինվորների` իբրեւ թուրքական կառավարության հետ խաղաղ գործընթացի մի մաս, որը, հույսեր կան, որ կտանի դեպի հրադադար օգոստոսին: Ըստ պաշտոնական տեղեկությունների` գերիներն իրենց ընտանիքներին կհանդիպեն Զախոյում` Հարավային Իրաքում, իսկ այնուհետեւ կանցնեն Թուրքիայի սահմանը:

Համաձայն տարածվող լուրերի` Օջալանը թուրքական կառավարության հետ գաղտնի բանակցություններ է սկսել` հոկտեմբերին 29 տարի շարունակվող հակամարտությունն ավարտելու վերաբերյալ եւ գերիներին ազատելու նրա առաջարկը բարի կամքի դրսեւորում էր` ուղղված հենց այդ նպատակին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ