01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դեմ չեն, որ 570 տեղամասերում պարկերը բացվեն

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պահանջում է ՍԴ բերել, բացել եւ ստուգել ՀՀ բոլոր հազար ինը հարյուր ութսունութ տեղամասերի քվեաթերթիկների պարկերը:

Այս մասին միջնորդությամբ քիչ առաջ ՍԴ-ում հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Պատասխանող կողմը`ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մերժում են միջնորդությունը, քանի որ սահմանված ժամկետներում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք եւ հանձնաժողովի “Ժառանգության” անդամները, նրա խոսքով, լիարժեք հնարավորություն են ունեցել հանդես գալու վերահաշվարկի դիմումներով:

”Եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` չեք օգտվել այդ իրավունքից: ՍԴ-ն այն վայրը չէ, որ բաց թողնված իրավունքները փորձեն լրացնել”,-նշեց ԿԸՀ նախագահը:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ հանդես եկավ  միջնորդությամբ` բացել այն հինգ հարյուր յոթանասուն տեղամասերի պարկերը, որտեղ գործող նախագահը հաղթել է բարձր տոկոսներով: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն ասաց, որ իրենք դեմ չեն , եթե ՍԴ-ն հնարավորություն ունի այս միջնորդությանը բավարարել:

”Մի քանի ժամում այդ ամբողջը հաշվարկեցին, երբ որ խառն էր այդ ամենը, հիմա ամեն մի թեկնածուի անվամբ այդ ամբողջը տրցակով դրված է եւ հեշտությամբ, երկու երեք անգամ ավելի արագ այդ հաշվարկը կարելի է կատարել:

Տեխնիկապես դա հնարավոր է”,-Henaran.am-ին նիստի ընդմիջմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն` անդրադառնալով  այն հարցին, թե տեխնիկապես արդյոք հնարվոր է  բոլոր պարկերը բացել եւ ստուգել:

Ինչ վերաբերվում է Անդրիաս Ղուկասյանի միջնորդությանը. Կարեն Մեժլումյանն ասաց, որ առավել եւս եթե պատասխանող կողմը դեմ չէ, կարելի է ինչ-որ միջոց գտնել, թեկուզ եւ այս գործի քննությունից դուրս, ինչը սակայն, ուշ կլինի:

Այս կապակցությամբ Սերժ  Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ  Դավիթ Հարությունյանը  Henaran.am-ին ասաց. ”Տեխնիկապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես են նրանք դա հնարավոր համարում: Մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ, բայց տեխնիկական հնարավորությունները կգնահատի դատարանը”:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն անցել է խորհրդակցական սենյակ` քննարկելու ներկայացված միջնորդությունները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ