15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քոչարյանի խնդրանքը ոստիկանապետին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան հանրագրում խնդրանքով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

”Ես երկու օր է այցելում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և խնդրում եմ նրան դադարեցնել հացադուլը։ Նա իհարկե առանձնապես իմ ասածներին բանի տեղ չի դնում, թեև շատ բարեկիրթ շփվում է ինձ հետ։ Այս ամենը չէի գրի եթե ֆեյսբուքում չտեսնեի այն ծածկը, որի տակ այս պահին պարկած է Րաֆֆին։

Հիմա արդեն ես ուզում եմ խնդրանքով դիմեմ ոստիկսնապետ Վլադիմիր Գասպարյանին։ Պարոն Գասպարյա,ն Դուք էլ կարող եք Րաֆֆիի նման ինձ բանի տեղ չդնել, բայց խնդրում եմ Ձեզ, թույլ տվեք այդ ծածկի փոխարեն, տեղադրել վրան, ընդհամենը մեկ վրան, միայն Րաֆֆիի համար։ Հավատացեք գիշերը բավականին ցուրտ է… Առայժմ”,-գրել է նա:

Հիշեցնենք, ոստիկանությունը նածխօրեին թույլ չի տվել Օպերայի տարածքւմ վրան տեղադրել` նշելով, որ տարածքը պատմամշակութային արժեք է, եւ “ասֆալտը կփչանա”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ