22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Տավուշի դիրքերը` կրակի տակ. տղամարդիկ` զինվորի կողքին

«Դիրքերի  վրա կրակոցները շարունակվում են , բայց գյուղի վրա վերջին օրերին չեն կրակում: Ամեն  դեպքում մենք մարտական ենք տրամադրված»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը, ում խոսքով` գյուղի տղամարդիկ հանգիստ նստած չեն, այլ ամեն օր բարձրանում են մոտակա դիրքերը և լինում դիրքապահ զինվորի կողքին:

«Գյուղի տղամարդիկ իրենց նախաձեռնությամբ գյուղի տարածքում են հերթապահություն իրականացնում: Այսօր համախմբվածությունը շատ կարևոր է, որ կարողանանք հաղթանակի հասնել: Հարկավոր է իրար վստահել ու թիկունք լինել»,-հորդորեց Բարեկամավանի գյուղապետը:

Գյուղապետը հատուկ ընդգծեց` գյուղից արտագաղթ չկա, ավելին գյուղում ապրել ցանկացողներն են ավելացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ