27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդանիկը ասֆալտ է “կերել”

Թերթի իրավապահ ոլորտի աղբյուրները հայտնում են, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում` միայն 440 միլիոն դրամի կեղծ ասֆալտապատման մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել:Անցյալ տարեվերջին թերթը տեղեկացրել էր, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է սկսել Գյումրու քաղաքապետարանում: Ավելի ուշ այդ ստուգումների արդյունքներին ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:

Շաբաթներ առաջ ոստիկանությունից թերթի թղթակցին ասել էին, որ ստուգումների արդյունքում քրգործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Պարզվել է, որ 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթերը ներառված են նուն քրգործում:

Կներգրավվի՞ Վարդան Ղուկասյանը այդ գործում` որպես կասկածյալ` պարզ չէ: Համապատասխան մարմինները ոչ պաշտոնապես հաստատեցին ընդամնեը, որ մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահման մասին է խոսքը` ոչ միայն Գյումրի ասֆալտապատման, այլ աղբահանության եւ այլ ոլորտներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ