15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական բանակ դեռ գոյություն չունի. ՌԴ Մարտավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերն էապես տարբերվում են միմյանցից:

Հայկական եւ ԼՂՀ զինված ուժերը հետխորհրդային բանակներում լավագույնն են: Նրանք լավ  պատրաստված են,  հրամանատարական կայացած համակարգով: Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների շարունակողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է մանրակրկիտ խորհրդային բանակի փորձը փոխանցվում նոր կազմավորվող հայկական զինուժին: Ադրբեջանական բանակն այլ է՝ այն խորհրդային ժառանգության կրողը չէ, քանի որ այնտեղ կիրառվում է ամերիկյան ու իսրայելական բանակների փորձը: Նրանք այդպես էլ չկարողացան ստեղծել սեփական բանակը:

Եթե ասում են «իսրայելական» բանակ, արդեն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»՝ նույնպես, ինչպես «ռուսականը», «ամերիկյանը», «ֆրանսիականը»: Բայց հետխորհրդային տարածքում կան զինված ուժեր, որոնց դժվար է որակել որպես կայացած զինվորական կազմակերպություն, թեեւ նրանք ունեն մեծ քանակությամբ զենք ու անձնակազմ:

Եթե ընտրված չէ սեփական ռազմավարական մեթոդաբանությունը, ուրեմն բանակը կմնա կիսահում վիճակում: Երեւի մի օր ադրբեջանական բանակը ռազմական առումով կհամապատասխանի առաջնակարգ պետությունների բանակների մակարդակին: Մինչդեռ մենք այսօր խոսում ենք միայն մեծ քանակությամբ տեխնիկայի եւ մարդկանց հոծ բազմության մասին: Լայն իմաստով՝ զինված ուժերի մասին խոսելը դեռ վաղ է:

Աղբյուրը` Hayzinvor 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ