22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ հակամարտությունում ստատուս քվոն այլևս չի կարող շարունակվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵԽԽՎ-ի լիագումար նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ մեկ անգամ ևս բարձր ամբիոնից ադրբեջանամետ թեզեր հնչեցնելով:

Ինչպես հայտնում է թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրացումը ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունում ստաստուս քվոյի շարունակության անհնարինությունը:

Դավութօղլուն ԵԽԽՎ պատվիրակներին զգուշացրել է. «Հայաստանի ռազմական սադրանքներին և զինադադարի ռեժիմի խախտումներին» վերջ դնելու անհրաժեշտության մասին:

«Ադրբեջանական հողերի օկուպացումը րոպե առաջ վերացնելու նպատակով մենք շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին»,- հայտարարել է Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ