16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ առաջինը կհամարձակվի. ԿԸՀ-ում սպասում են

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, մարտի 11-ից   Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցման համար փաստաթղթերը  ներկայացնել:  

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, մարտի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ոչ մի հայտ հանձնաժողով չի ներկայացվել: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչները մինչեւ մարտի 21-ը, ժամը 18.00-ն ժամանակ ունեն: Գրանցումը կկատարվի մինչեւ մարտի 31-ը, իսկ նախընտրական քարոզչությունը ապրիլի 7-ից է:

Հիշեցնենք, որ ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ