Բարձր դատարանին խնդրում եմ մերժել դիմումները.ԿԸՀ նախագահ
ՀՀ ՍԴ-ում շարունակվում է 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը:
Պատասխանող կողմն ամբողջությամբ ավարտել է իր բացատրությունների ներկայացումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մասնավորապես, ներկայացնելով ԿԸՀ դիրքորոշումը, դատարանին խնդրեց մերժել ներկայացված երկու դիմումները.”Բարձր դատարանին խնդրում եմ մերժել երկու դիմումները”:
Այս փուլում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ դատարանի անդամները հարցեր են ուղղում պատասխանող կողմին: Իսկ մինչ այդ, Գագիկ Հարությունյանը կողմերին զգուշացրեց` դատարանին գրավոր ներկայացնել իրենց բացատրությունները:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր ներկայացրեց իր դիրքորոշումը, իսկ մյուս թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ Զարուհի Փոստանջյանն իրենց բացատրություններով հանդես էին եկել ՍԴ երեկվա նիստում:
Հավելենք, որ ՍԴ-ն թեկնածուների դիմումները պետք է քննի տասնօրյա ժամկետում: