01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ունի շատ ավելի կարեւոր առաքելություն

Սահմանադրական դատարանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությանյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գործող նախագահի, փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի շահերը ներկայացնում են անվճար հիմունքներով:

Այս մասին այսօր ՍԴ-ում` ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, թե ինչու է ՀՀ արդարադատության նախարարը ներկայացնում Սերժ Սարգսյանի շահերը, Դավիթ Հարությունյանն ասաց.

“Ցանկացած քաղաքական թիմ շահագրգռված է լավագույնս ներկայացնելու իր դիրքորոշումը ՍԴ-ում, իսկ ով, եթե ոչ արդարադատության նախարարը, պետք է ներկայացներ քաղաքական թիմը, որի անդամն է նա”:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ կարեւորն այն է, որ սա չի իրականացվում պաշտոնապես վճարվող աշխատաժամանակի հաշվին: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը երեկ հայտարարեց, որ արձակուրդի մեջ է:

Ինչ  վերաբերվում է հարցին, թե Սերժ Սարգսյանն անձամբ հետեւում է այս դատական գործընթացին, Դավիթ Հարությունյանն ասաց. “Սերժ Սարգսյանը Հայաստանում չի գտնվում եւ կարծում եմ, որ նա ունի շատ ավելի կարեւոր առաքելություն կատարելու, քան ՍԴ նիստին հետեւելն է”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ