15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զոհված զինծառայողների ընտանիքները կստանան ավելի քան 4 մլն դրամ. ՊՆ իրավաբան

Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700 000 դրամ եւ 1,4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար: Այսօր այս մաիսն լրագրողների հայտնել է  ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը. «Զոհված եւ մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է նաեւ միանվագ 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար»:

Բանախոսը նաեւ նշել է, որ զոհվածների ընտանիքները նաեւ հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալ, ինչպես նաեւ ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ:

«Օրինակ՝ եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա նա ընդհանուր առմամբ կստանա 110 000 դրամ` հաշվի առնելով կենսաթոշակն ու պարգեւավճարը. Եթե ժամկետային է, ապա շուրջ 90 000 դրամ»,- ասել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Սաիյանի խոսքով, եթե զոհված զինծառայողը սպայական կազմից է եղել եւ ուներ, օրինակ, երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջինն ամսական 180 000 դրամ պարգեւավճար: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական 90 հազար կստանան, եթե թոշակառուներ են: Հակառակ դեպքում ընտանիքը կստանա ընդամենը 30 000 դրամ: Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած անձը նույնպես ստանում է թոշակ. եթե սպա է, ապա միջինը 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է ապա կամ 18 000-38 000 դրամ` կախված հաշմանդամության կարգից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ