25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԶՈւ-ի վիրավորների 40-45%-ի վիճակը ծանր է. Ռազմինֆո

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել է, որ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, սակայն ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այս մասին Բաբաևը հայտնել է Ադրբեջանի ՊՆ «Ազերբայջան օրդուսու» (թարգմ.՝ «Ադրբեջանական բանակ») պաշտոնաթերթին տված հարցազրույցում` հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ԶՈւ ծանր վիրավոր զինծառայող

Գնդապետ Բաբաևն ընդգծել է, որ «հայկական կողմն օգտագործում է խոշոր տրամաչափի և հզոր կործանիչ ուժ ունեցող զենք»: Նա նշել է, որ «[վիրավոր] զինծառայողներից մեկի մարմնում հայտնաբերել են շուրջ 40 բեկոր…»:

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժն ավելացնում է, որ «շնորհիվ ադրբեջանական բանակի ռազմական բժիշկների՝ բազմաթիվ զինծառայողներ են փրկվել մահից:

Հիշեցնենք, որ ապրիլի 1 լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Պաշտպանության բանակի (Արցախ) հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով` օգտագործելով նաև զրահատեխնիկա, հրթիռահրետանային զորատեսակներ, ավիացիա:

Ապրիլի 2-5-ը տևած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ: Ներկայումս հաջողվել է պարզել միայն 95 սպանված ադրբեջանական զինծառայողի ինքնություն, սակայն Ադրբեջանի կորուստների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Հակառակորդն ունի նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց հիմնական մասի վիճակը, ինչպես նշվեց, գնահատվում է ծանր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ