05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ջիվանը` մնայուն հուշարձան.Հայկական ժամանակ

Եկող տարվա ապրիլին Երեւանի Աբովյան փողոցում, “Փարիզյան սուրճ”-ի դիմացի մայթին կտեղադրվի դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի եւ Լեւոն Մադոյանի արձանները: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
Քանդակագործ, “Տղամարդիկ” արձանախմբի հեղինակ Դավիթ Մինասյանի նոր` “Երեք դուդուկահարներ” քանդակի նախագիծն արդեն հավանության է արժանացել քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից: Քանդակը լինելու է բրոնզի եւ քարի միաձուլում:

Ինքը՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, թերթի թղթակցի հետ զրույցում երեկ նշել է, թե չէր ցանկանա, որ իր արձանը հայտնվեր կավից պատրաստված այն արձանների շարքում, որոնք վերջին շրջանում տեղադրվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Հայտնի դուդուկահարն ասել է, որ ուզում է մնայուն արձան ունենալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ