18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ թույլ էր. Հրայր Թովմասյանը` Րաֆֆու հիմանվորումների մասին

Սահմանադրական դատարանում քիչ առաջ ընդմիջվեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումի քննությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, այս փուլում Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացնում է դիմող կողմի փաստարկներ-հիմնավորումները:

Նա մասնավորպես նշեց, որ բազմաթիվ են փաստերը, որոնք վկայում են, որ ՏԻՄ ներկայացուցիչներն ընտրական գործընթացում անցել են իրենց լիազորությունների շրջանակը: Մեժլումյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի` Սերժ Թանկյանին ուղղված նամակից հատված եւ նշեց, թե նա ինքն է փաստում, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպվել են իր կողմից:

Կարեն Մեժլումյանը խոսեց Հայաստանում փաստացի չբնակվող, բայց ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների` ընտրացուցակներումում գրանցված լինելու փաստի մասին, բուն ընտրական պրոցեսում տեղ գտած խախտումենրից, լցոնումներից եւ այլն:

Անդրադառնալով նախընտրական շրջանին` Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբանը նկատեց, որ այս փուլում եւս գործընթացն իրականացվել է խախտումներով, մասնավորապես պետական հիմնարկների եւ հանրային նշանակության կառույցների  վրա իշխող կուսակցության թեկնածուի  պաստառներն ու կարգախոսներն են եղել, եւ այս փաստը բազմիցս բարձրաձայնվել է նախընտրական քարոզարշավի շրջանում: Կարեն Մեժլումյանը դեռեւս չի ավարտել դիմող կողմի հիմնավորումների ներկայացումը:

ՍԴ նիստի ընդմիջման ժամանակ Henaran.amը փորձեց շահագրգիռ 3-րդ կողմի` Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից մեկնաբանություն ստանալ, թե իր տպավորությամբ` արդյոք հիմնավոր են ներկայացված փաստերը: 

Դավիթ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանություններից` նշելով, որ դատարանում չի ցանկանում մեկնաբանություններ անել, իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ինչպես արդեն տեղեկացրել ենք, արձակուրդում է գտնվում եւ եւս ներկայացնում է Սերժ Սարգսյանին, Henaran.amին ասաց. “Լավ չէր, շատ թույլ էր”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ