03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ իր «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։

Պուտինն ասել է, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, երկու կողմերի փոխզիջումներով։

«Սա շատ զգայուն հարց է, եւ մենք դրան պետք է մոտենանք հայտնի բժշկական մոտեցումով՝ չվնասել»,- ասել է նա։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի լուծումը գտնելու համար։ Նա նշել է նաեւ, որ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ