Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգը
Այսօր` մարտի 11-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Դա կլինի ՀՀ նախագահի առաջին արտասահմանյան այցը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, վաղը` մարտի 12-ին, ՀՀ նախագահը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների թեմատիկան:
Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացել է 2012-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում` ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական խորհրդի ավարտից հետո: