06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ դիակի վրա … Րաֆֆին հացադուլի նստեց /վիդեո/

“Ժառանգություն”  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի` մարտի 10-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ  հացադուլ է սկսելու հենց այստեղ:

“Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի տվել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու,-ասաց,-չնայած երիտասարդ հանրապետականները Նժդեհին հղելով Րաֆֆուն մեղադրում են  օտար բառեր, մասնավորապես ռուսերեն բառեր օգտագործելու մեջ, այնուամենայնիվ, Րաֆֆին “դուխով” ելույթ կունենա եկող ուրբաթ:

Մեր միասնական ձայնը դարձել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն, որն ասում է` յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ սկսվում է մի սերմից: Սերմը ցանել ենք, հիմա պիտի բերք ունենանք միասին”,-Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում  իշխանություններին ” հարգել ժողովրդի հաղթանակը”:

Բայց Րաֆֆին այլեւս չի գնա Բաղրամյան կամ Հանրապետության հրապարակ:

“Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, քաղաքապետարան, այդ գրասենյակները գնալու եմ միայն որպես ձեր ներկայացուցիչ, բայց ոչ բան խնդրելու: Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Նոր Հայաստանը երկունքի մեջ է: Այդ երկունքը նշանակում է, որ լինելու է ցավ, հակազդեցություն, կրիմինալ, վախ, բայց մենք չենք ենթարկվելու որեւէ սադրանքի: Ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա պատասխան կտա ժողովրդի առաջ”,-ասաց նա:

Մինչեւ ապրիլի 9-ը` երդման օրը Սերժ Սարգսյանը, ըստ “Ժառանգության” առաջնորդի պիտի  հրաժարական տա: Հակառակ դեպքում, “եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա”:

Հաջորդ հաղթահավաք-հանրահավաքը մարտի 15-ին, ժամը 17-ին է լինելու, որտեղ քննարկելու են ապագա անելիքները, Սահամանադրական դատարանի  կայացրած վճիռը եւ ձեւավորելու են ազգային կառավարությունը:

Արդեն  Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել` նստելով Ազատության հրապարակի նստարաններից մեկին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ