25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լարիսա Դոլինան նոր է բացահայտել ադրբեջանցիներին

ՌԴ ժողովրդական դերասանուհի Լարիսա Դոլինան հայտնվել է տհաճ պատմության մեջ… Այս մասինիր Ֆեյսբուկյան էջում գրառում է կատարել Գագիկ  Համբարյանը.

Մի քանի օր առաջ “Россия 1” հեռուստաընկերության “Մեկը մեկին” հաղորդման ժամանակ հայտնի երգչուհին,ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների,իբրև թե ասել է,որ մուղամի վարպետները հայերն են,ինչպես նաև այն լավ են կատարում ադրբեջանցիները…Դոլինան հերքեց այս տեղեկությունը և հայտարարեց,որ իր ասածները աղավաղված են ներկայացրել…Սակայն սա չէ կարևորը…Կարևորն այն է,թե Բաքվում ծնված և մինչև երեք տարեկանն այդ քաղաքում ապրած Դոլինան ինչեր իմացավ իր մասին նույնիսկ այն մարդկանցից,որոնց հետ նա երկար տարիներ մտերմություն և ընկերություն է արել…

Այսօր,ազերիական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Լարիսա Դոլինան հայտնել է,որ շվարած և սարսափած է այն անեծքների և վիրավորանքների տարափից որոնք նա ստացել է այն մարդկանցից,որոնց հետ կյանք է ապրել…”Ինձ ուղղակի նվաստացրեցին…Ես իմ կյանքի մեջ այսքան վիրավորանք,անեծք և լուտանք չէի լսել…Ես չեմ գնա Բաքու մինչև ինձանից ներողություն չխնդրեն”,-զայրացած ասել է երգչուհին…

Զարմանալի է,որ Լարիսա Դոլինան հիմա նոր է բացահայտում իր մանկության ազերի ընկերների բարբարոս էությունը,որոնք կարող են իր հետ հաց կիսել,իսկ մեկ վայրկյան անց՝գլուխը կտրել…Հայ ժողովուրդը 20-րդ դարում երեք անգամ ցեղասպանության է ենթարկվել խորհրդային միության ինտերնացիոնալ քաղաք Բաքվում…Վերջին անգամ այն տեղի ունեցավ 1990 թ-ի հունվարին,երբ մեկ շաբաթվա մեջ “ինտելիգենտ” ադրբեջանցի-թուրքերը բացահայտեցին իրենց միջնադարյան բարբարոս էությունը և Բաքուն “մաքրեցին” 250 հազար հայից…Այն իրականացրեցին հիմնականում հայերի հարևան թուրքերը,որոնք մեկ օր առաջ իրենց կողմից խոշտանգված և թալանված հայերի տանը սուրճ կամ թեյ էին խմում և խոսում թուրքի և հայի բարեկամությունից…
Լարիսա Դոլինան պետք է Աստծոց շնորհակալություն հայտնի,որ Բաքվում չի եղել…Զեյնաբ խանումն իր չորացած ձեռքերով կգլխատեր Դոլինային և նրա գլուխը որպես ցուցանմուշ կդներ Բաքվի Մուղամի միջազգային կենտրոնում…

Գագիկ  Համբարյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ