28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ է պետք ձևավորել․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ստամբուլում անցկացվող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթաժողովում ելույթ ունենալիս, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցին:

Նախարարը նշել է, որ քանի դեռ Ղարաբաղը «մնում է հայկական օկուպացիայի մեջ», զինված բախումների ռիսկը կշարունակվի: Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է րոպե առաջ լուծել ՄԱԿ-ի ընդունած համապատասխան որոշումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Այդ հարցում տեսնում եմ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնողականության անհրաժեշտությունը: Այդ առումով շատ կարևոր քայլ կլինի Լեռնային  Ղարաբաղի հարցով կոնտակտային մի խումբ ձևավորել:

Բարձրաստիճան պաշտոնյաների ժողովում նման խումբ ձևավորելու որոշում կայացվել է: Այդ կոնտակտային խմբին միանալ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ