07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սկսեց գլխավոր Արծիվը

Մարտի 8-ը գարնան թարմությամբ կրկին ազդարարում է ձեր բնատուր նվիրվածության, անհատնում սիրո, ընտանիքի հոգսը ձեր փխրուն ուսերին անտրտունջ տանելու խոհեմության, ձեր տղամարդկանց մեջ ուժ, արիություն ներարկելու, նրանց հայրենիք վստահելու, ձեր որդիներին ազգային գենի հիշողությունը գիտակցորեն ավանդելու և ի վերուստ ձեզ տրված բազում շնորհները արժանիորեն վերագնահատելու անհրաժեշտության մասին:

Դուք` հարգարժա´ն կանայք և աղջիկներ, Աստվածամորից ժառանգեցիք տիեզերական հրաշքը` ձեր զավակներին, լույս ափերով հովանավորելու և ցեղի տեսակը հավերժություն տանելու դժվարին առաքելությունը: Ձեր ոգու զորությամբ սերնդեսերունդ փոխանցեցիք մեր հերոսական լեգենդներն ու ասքերը` ձեր զավակներին օժտելով արծվի թռիչք ու վեհության ուժ:

Ազգը մարմին է, լեզուն` ոգի: Անցյալից է գալիս այս իմաստնությունը: Այդ ոգին առաջինը դուք դրեցիք ձեր զավակների էության մեջ, և նրանց թլոլ շուրթերին ծաղկեց մայրենին ու կոչվեց  մայրենի լեզու:

Ձեր քնքուշ մատներով փայփայեցիք հողը, նրանով  սնեցիք ձեր զավակներին ու իրենցով` հողը, և այն կոչվեց  մայր հող:

Մեր նախնիները վաղ անցյալում կնոջ պաշտամունքի առջև խոնարհումով ստեղծեցին` առաքինության, զգաստության ու պտղաբերության աստվածուհի Անահիտին, ռազմի, իմաստնության ու ողջախոհության աստվածուհի Նանեին, սիրո, գեղեցկության ու ջրերի աստվածուհի Աստղիկին, ջրային ոգի Ծովինարին:

Դարերը սրբագործեցին անցյալը: Այսօր ձեր ոգու խորանը, կենսական ուժը, ձեր շուրթերին հնչող պահապան աղոթքի առաջին աղերսը Մայր Աստվածուհին է, և թող անպակաս լինի Աստվածամոր  պահապան լույսը ձեր օջախներից:

Դուք եղել եք հայոց թագուհիներ ու թագադրվել այլ ազգերի գահերին` Կիևյան Ռուսիայից մինչև Բյուզանդիա և այլուր:

Դուք զինվոր էիք պատմության քառուղիներում` Արծվիկից մինչև Սոսե, մինչև արցախյան ազատամարտի հերոս կանայք, ծաղկող` արվեստի մեջ, բժիշկ ու գիտնական …

 Ի՞նչ կլիներ կյանքն առանց ձեզ …

Շնորհավոր ձեր տոնը, արժանապատի´վ կանայք ու աղջիկներ:  Եղե´ք առողջ, երջանիկ, հմայիչ ու միշտ առինքնող:

 Խորին հարգանքով` “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ