18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բողոքի ցույց Երեւանում՝ ընդդեմ միջազգային կառույցների․ Հայկական ժամանակ

ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի եւ հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, այսօր նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։

«Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որեւէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության եւ հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների եւ երկրների մի մասի հանցավոր լռությանը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ եւ ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»,– նշել էին ցույցի կազմակերպիչները ՖԲ օգտատերերին ուղարկած հրավերում։

Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երեւան։ Այն կսկսվի ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակում։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ