07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Հնդկաստանում

Մարտի 4-ին Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում կազմակերպվեց Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին ներկա գտնվեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հայոց մարդասիրական ճեմարանի փոխկառավարիչ  Տեր Գեղարդ Ղաբաղյանը,  Կոլկաթայի Սբ.Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ճեմարանի սաներ:

Կոլկաթայի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթներով հանդես եկան Տեր Գեղարդ Ղաբաղյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպանը: Դեսպան Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձ կատարեց Արցախյան շարժման ակունքներին, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ վայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերին` հատուկ շեշտելով Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակական բնույթը եւ զուգահեռներ տանելով 25 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունների եւ մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման միջեւ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ ճեմարանի սաների մասնակցությամբ ազգային-հայրենասիրական երգերի կատարում, ինչպես նաեւ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988» վավերագրական ֆիլմը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ