02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կաշիները քերթելու ենք. ի՞նչ է կատարվում Արցախում

«Գիշերը կրակել են, հիմա խաղաղ է, բան չկա: Մենք հզոր ու ամուր ենք, հիմա նստած երգում ենք»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո), ով այս պահին գտնվում է առաջնագծում:

«Դե եթե խախտում են հրադադարը մեղքը իրանց վզին, ոնց այլանդակություններ են արել՝ պատասխան պետքա տան: Կաշիները հանելու ենք»,-ընդգծեց Բոնդոն:

Բոնդոն տեղեկացրեց, որ վաղ առավոտից համեմատաբար խաղաղ է, բայց հայկական կողմը զգոն է ու միշտ պատրաստ:

Ահիշեցնենք, այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ