27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը նամակ է գրել Վլ. Գասպարյանին

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար մարտի 2-ին շնորհակալական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:
Նամակում մասնավորապես ասված է.

“Հարգելի պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին՝ ներառյալ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ ունեցած համագործակցությունը և հատկապես երախտապարտ ենք Ձեզ՝ մեզ հետ անձամբ հանդիպելու համար։ Սա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները և գտնելու բացթողումները հաղթահարելու լավագույն միջոցները։

Հաջողություններ եմ մաղթում Ձեզ ապագայում և լավագույն մաղթանքներս Ձեր շատ պատասխանատու գործում”։

 

Հարգանքով՝ 

Հեյդի Տալիավինի

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների
դիտորդական առաքելության ղեկավար”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ