07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է. վերջին լուրերը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Հիվանդանոցից Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է:

«Դեռևս ապարատով են շնչում, բայց դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատվում է»,-ասացին հիվանդանոցից: Արթուր Արզանգուլյանի վիճակը, ով վերին ձախ վերջույթի բազմաբեկորային կույր վնասվածք էր ստացել, կայուն է: « Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է:

«Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Նրանցից Գևորգ Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, իսկ Վարդան Անդրեասյանին երեկ վիրահատել են, նրա վիճակը կայուն է»: Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ դեռևս նոր վիրավորներ իրենց մոտ չեն տեղափոխվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ