15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կրեմլի արձագանքը՝ LifeNews-ի լրագրողներին Ադրբեջանից արտաքսելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել է Ադրբեջանից LifeNews հեռուստաալիքի նկարահանող խմբի արտաքսմանը։ Նա ասել է, որ Կրեմլում համոզված են, որ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունը չի կարող լրագրողների աշխատանքի ազատության սահմանափակման պատճառ դառնալ, հայտնում է Tass.ru-ն։

«Խմբագրական քաղաքականությունը չի կարող և չպետք է ԶԼՄ-ների գործողությունների սահմանափակման պատճառ դառնա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին արտաքսել են են Ադրբեջանից։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը, ոչ օբյեկտիվ տեղեկատվություն է ներկայացրել»։

Հարկ է նշել, որ  ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները։ Հենց դա էլ վրդովվեցրել է ադրբեջանական կողմին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ