Երկիրս երկիր չի
Այսօր՝ մարտի 4-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին:
Վ. Կարապետյանը վարելով “Բենթլի Կոնտինենտալ 6. 0” մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան մեկ այլ “Տոյոտա Պրադո” մակնիշի՝ 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով՝ խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները ուղեկցում էին միմյանց:
Ոստիկանները երկար ժամանակ հետապնդելուց հետո նոր կարողացել են շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց:
Վ. Կարապետյանը Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ՝ Կարո Կարապետյանի որդին է, իսկ “Տոյոտա Պրադոյի” վրա դրված էր գերհզոր ձայնային ազդանշան, ինչի համար վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվում 100 000 դրամի չափով:
Քիչ առաջ Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենաները տեղափոխեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Աղբյուրը` shamshyan.com