22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրավիճակային փոփոխությո՞ւն էին ուզում, ուրեմն թող ստանան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները մեկ անգամ չէ, որ խոսել են կարճաժամկետ պատերազմում արագ հաջողությունների հասնելու իրենց պատրաստակամության մասին։ Այն ինչ այսօր տեղի է ունեցել սահմանում, ըստ էության, ադրբեջանական բլիցկրիգի փորձ էր։ Տապալված փորձ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերը ողողված են հետաքրքիր տեսանյութերով, որտեղ հստակ երևում է, թե ինչ խուճապ է թշնամու ճամբարում։ Մեծ կորուստներ ունեն և պարզ է, որ հիմա պիտի փորձեն տապալված գործողությունը քաղաքական դաշտ բերեն և գոնե թե այդտեղ հաջողություն ներկայացնեն։
Հուսով եմ՝ սահմանում իրավիճակը հետզհետե կհանդարտվի, բայց շատ կարևոր է, որ թշնամին նաև քաղաքական դաշտում ջախջախվի։ Իրավիճակային փոփոխությո՞ւն էին ուզում, ուրեմն թող ստանան այդ նոր իրավիճակը ու սկսեն անցյալին երանի տալով ապրել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ