Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանը
Սիրիական ընդդիմությանը հաջողվել է գրավել Հալեպի մոտ գտվող ոստիկանական ակադեմիայի “մեծ մասը”` համաձայն ընդդիմության ակտիվիստների տվյալների, հաղորդում է “Reuters”-ը:
“Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդի” ներկայացուցիչերի խոսքով` 2 կողմն էլ լուրջ կորուստներ են ունեցել: Վերջին 8 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվածների թիվը 200 է, որից 120-ը Բաշար ալ-Ասադի զինվորներն են:
Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ կիրակի օրը 34 զինծառայող եւ ոստիկան են սպանել:
Միաժամանակ նախագահ Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանը այն բանում, որ իբր թե նրա “ոչ իրական եւ խառը” արտաքին քաղաքականությունն ավելի է սրում իր երկրում 2 տարուց ավել շարունակվող զինված հակամարտությունը: Բրիտանական “Sunday Times”-ին նա եւս մեկ անգամ հայտնել է, որ չի պատրաստվում լքել նախագահի պաշտոնը եւ որ իր հրաժարականը չի կարող հիմք հանդիսանալ ապստամբների հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար: