07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մատաղիսի համայնքապետին վիրահատում են

ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում այսօր վիրավորվել է նաև Մարտակերտի շրջանի Մատաղիսի համայնքապետ Զավեն Ավանեսյանը: Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից Henaran.am-ին տեղեկացրին, որ գյուղապետին ներկա  պահին վիրահատում են:

«Նրա վիճակը ծանր է եւ ներկա պահին ոչին հայտնի չե: Միանգամից երբ տեղափոխել են Ստեփանակերտ անմիջապես վրահատարան են տարել: Ներկա պահին վիրահատում են Ավանեսյանին: Վիրավորը վնասվածքն ստացել է հակառակորդի օդային հրետանու հարձակման հետևանքով եւ վերջինս ստացել է մեջքի հատվածում լուրջ վնասվածք»,-  կայքին հայտնեցին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից:

Henaran.am-ին հայտնեցին նաեւ, որ ներկա պահին  իրենց մոտ են բերել եւս 4 վիրավոր:

Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով դեռեւս շարունակվում են ռազմական բախումները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ