01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեր անմեղ երեխու արյան դիմաց.ազատամարտիկը վստահեցնում է

«Անակնկալ չէր, բայ միևնույն է օրը ծանր սկսվեց: Ես միայն մի բան կասեմ` մեր երիտասարդ սերնդին բախտ է վիճակվել, ավարտին հասցնելու 1988 թվականին սկսած մեր սրբազան գործը», – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանը:

«Խնդրում եմ, որպեսզի բոլորս զերծ մնանք քաղաքականությունից, մեկտեղվենք և մեր գիտակ ու հզոր բանակի հետ միասին, թուրքին մեկ անգամ ևս ցույց տանք իրենց ծագումնաբանության տեղն ու ձևը, քանի որ դրության տերը մենք ենք ու համոզված առաջ պետք է գնանք», – ընդգծեց ծնունդով տավուշցի Չիլինգարյանը:

Չիլինգարյանի փոխանցմամբ` ազատամարտիկները սպասում են հրամանի, բայց գիտակցելով պահի լրջությունը Արցախ կհասնեն առանց հրամանի:

«Հրամանին կսապասենք տեղում, թող պատասխան տան մեր անմեղ երեխու արյան համար»,-ասաց Սեյրան Չիլինգարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ