16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Գագիկն ու Րաֆֆին /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  այսօր  ԲՀԿ կենտրոնական  գրասենյակում հանդիպում է   տեղի  ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների   ետևում  տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով:

“Ժառանգություն” խմբակցությունից հանդիպմանը  մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը:

Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել  մանրամասներ հայտնել քննարկված  թեմաների շուրջ: Տեղեկացնում են ԲՀԿ մամլո ծառայությունից:

 

Տեսանյութը “Կենտրոն” հեռուստաընկերության:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ